211652_close_icon
views-count7768 դիտում article-date 15:31 25-09-2017

«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր

Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր։ Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ»(New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության, «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։ Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը և «Արիա Պոլիմեր Փիշգամ» (Aria Polimer Pishgam) ընկերության տնօրեն Մոհամադ Ալիաբադի Ֆարահանին, «Ազադ ֆարմացեութիքալս» ընկերության տարածաշրջանային ղեկավար Վահան Կարապետյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին, «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կարինե Գևորգյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին։ Ստորագրման արարողությանը ներկա գտնվող ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ամփոփելով համաժողովի արդյունքները, շնորհակալական խոսք է ուղղել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Սաեդ Սարկարին` համաժողովին իրենց ներկայության և գործուն աջակցության համար, նաև հայտնելիր գոհունակությունը համաժողովի արդյունքներից։ Նա նշել է, որ սպասումներն արդարացել են, ինչի մասին վկայում են կոնկրետ արդյունքները՝ ստորագրված հուշագրերը։ Փոխնախարարը նաև հույս է հայտնել, որ արդյունքներ էլի կլինեն, ու Հայաստանի տնտեսությունը դեռ զգալու է այս միջոցառման դրական ազդեցությունն իր վրա։ -Ուրախալին այն է, որ ոչ միայն բիզնեսը, այլ նաև գիտությունը դրական ազդակներ ստացավ այս համաժողովից։ Համոզված եմ, այս համագործակցությունը լավ խթան կհանդիսանա մեր երկրում կայուն զարգացում ապահովելու համար, - եզրափակել է Էմիլ Տարասյանը։

Նմանատիպ նյութեր