1976 դիտում
21:52 23-09-2017
Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ ԶՀԿ նստաշրջանում՝ ի պաշտպանություն ազգային փոքրամասնություների և տեղաբնակների իրավունքների
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը մասնակցել են Չինաստանի Չանգդու քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է«Զբոսաշրջության էթիկայի մասին» կոնվենցիայի նախագիծը։
Նստաշրջանի օրերին«Զբոսաշրջության էթիկայի մասին» կոնվենցիայի նախագծի նախնական քննարկման նպատակով ստեղծվել էհատուկ հանձնաժողով, որին անդամակցել և աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանիպատվիրակությունը:
Քննարկումների արդյունքումՀայաստանի պատվիրակության պնդմամբ և հիմնավորմամբ կոնվենցիայի նախագծում ներառվել են հետևյալ անհրաժեշտ դրույթները.
Թուրքիայի պատվիրակությունը պնդում էր Կոնվենցիայի նախագծի 4-րդ հոդվածից (Զբոսաշրջության ներդրումը ժողովուրդների և հասարակությունների միջև փոխըմբռնման և հարգանքի ձևավորմանը) հանել ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների սոցիալ-մշակութային ավանդույթները հարգելու և նրանց արժեքներն ու իրավունքները ճանաչելու վերաբերյալ և նախագծի 5-րդ հոդվածից (Զբոսաշրջությունը որպես կոլեկտիվ և անհատական նվաճումների միջոց) հանել ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների` մարդու իրավունքների խթանման դրույթը:
Հայաստանի պատվիրակությունը ելույթ է ունեցել, նշելով, որ նշված դրույթները բխում են ՄԱԿ ԶՀԿ կանոնադրությունից, առաքելությունից և գործունեության նպատակից, որ Հայաստանում ոչ միայն հարգվում և պաշտպանվում են ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ավանդույթները, այլ բոլոր հնարավոր ձևերով նրանց մշակույթն ու զբոսաշրջային ներուժը ներկայացվում և խթանվում է թե՛ ներքին և թե՛ համաշխարհային շուկայում: Համոզմունք հայտնելով, որ նույն սկզբունքները կիրառվում են նաև անդամ մյուս պետություններում՝ Հայաստանի պատվիրակությունը պնդել է ներառելնշված դրույթները նախագծում: Հայաստանի պատվիրակության առաջարկությանը կողմ են քվեարկել բոլոր անդամները, բացի Թուրքիայից և Ինդոնեզիայից: Այսպիսով որոշումն ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկությանը համապատասխան:
Քննարկում է ծավալվել նաև 9-րդ հոդվածի (Զբոսաշրջության զարգացման շահառուների պարտականությունները) 5-րդ կետի շուրջ, որը վերաբերում է արտասահմանյան ճանապահորդությունների ընթացքում հնարավոր դժվար
Նմանատիպ նյութեր
1067 դիտում
13:05 03-06-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am