ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի ազգային զեկույցը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ընդունվել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի ընդունման ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է ՀՊԴ գործիքակազմը և դրա շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականները, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանն ընդունել է ՄԱԿ անդամ պետությունների կողմից 2025թ. մայիսի 1-ին՝ ՀՊԴ աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանին կայացած ազգային զեկույցի քննարկման շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականների գերակշիռ մեծամասնությունը:
Վերահաստատել է ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առնչությամբ՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին համահունչ։
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ՀՊԴ հանձնարարականների ու իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ տնտեսական,սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների բնագավառներին:
Հայաստանի ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցի ընդունման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կարևորելով Հայաստանի շարունակական հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը և վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։