1651 դիտում
17:08 22-09-2017
Շարպանտիեն կարևորել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հայտնում են [url=http://edu.am/index.php/am/news/view/6752]ԿԳ[/url] նախարարությունից:
ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար. «Առանձանակի ուզում եմ կարևորել այն մեծ և մշտական աջակցությունը, որը դեսպանատունը ցուցաբերել է կրթության համակարգի հանդեպ: Շնորհակալ եմ նաև Հայաստանի նկատմաբ Ձեր ունեցած բարեկամական վերաբերմունքի համար»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Իր հերթին դեսպան Շարպանտիեն ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու, մասնավորապես, նշվել է Հայաստանի Ֆրանսիական համալասարանի, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի մշակած և հանրային քննարկման ներկայցված օտար լեզուների դասավանդման հայեցակարգը, որով նախատեսվում է հանրակրթական դպրոցներում և բուհերում մի շարք օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայեցակարգի հիմնական նպատակը սովորողների շրջանում օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումն է, որին միտված է տարբեր լեզուներով խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացումը:
Հանրապետությունում առկա է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10 դպրոց: Ձևավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է ԿԳ նախարարը, կարող է նաև ընդլայնվել:
Նմանատիպ նյութեր
1781 դիտում
15:48 14-02-2014
Ցավոք, մտահոգիչ է օտար լեզուների իմացության մակարդակի հարցը. Արմեն Աշոտյան
1293 դիտում
15:15 28-11-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իրենց իմացությունը
Այս բաժնից
1939 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1831 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am