4879 դիտում
21:44 20-09-2017
«Ցավոք սրտի Հայաստանում ով ինչ ուզում, դասավանդում է»․Տիգրան Վիրաբյանը՝ «Ազգային երգ ու պար» առարկայի մասին. Aravot.am
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Aravot.am-ը Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով անհրաժեշտ է արդյո՞ք դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկա մտցնել։
Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց․ «Տեսեք, վերջին 10 տարիներին Հայաստանում սկսվեց դասավանդվել արվեստի կառավարում, մարդիկ ասում էին՝ մենք կառավարման մասնագետներ չունենք, ինչպե՞ս կարելի է բացել արվեստի կառավարման կուրս։
Տարիները ցույց տվեցին, որ արվեստի կառավարումը շատ կարևոր է թատերական ինստիտուտում, և մշակութային օջախի ղեկավարները շատ կարևոր է, որ լինեն արվեստի կառավարում ավարտած մարդիկ։ Հիմա, եթե մեր ազգային երգն ու պարը մտցնում են դպրոցական ծրագիր, բնականաբար շատ կարևոր է, որ մեր երեխաները պրոֆեսիոնալ մասնագետների հետ գործ ունենան։
Չգիտեմ մասնագետների որակի մասին՝ ինչպե՞ս է արվում ընտրությունը, ի՞նչ կարգի մասնագետներ են՝ արդյո՞ք պարարվեստի մասնագետ է։ Եթե մարդը ավարտել է պարարվեստ, եթե մարդն ունի դասավանդման իրավունք և համապատասխան դիպլոմ, շատ լավ է, որ պրոֆեսիոնալ մասնագետները զբաղվեն էդ գործով։
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/09/20/908680/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
16:24 20-05-2015
«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Արմեն Աշոտյան
3185 դիտում
15:44 29-08-2016
Հաստատվել է 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը
1236 դիտում
12:56 27-03-2015
Կորսված ժառանգության հետքերով. ազգային երգ ու պարի դասավանդում՝ մարզերում և սփյուռքում
Այս բաժնից
2191 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
826 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
763 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը