4225 դիտում
16:06 19-09-2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ խմբակցության անդամ Վարդեւան Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը՝ փաստելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Արցախի Հանրապետություն այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականները կարեւորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը: Հյուրերն ընդգծել են երկու երկրների միջեւ փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: ԱՄՆ կոնգրեսականները Ամերիկայի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում մեծապես կարեւորել են հայ համայնքի ներդրումը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է. խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առեւտրային հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
Նմանատիպ նյութեր
4860 դիտում
18:13 21-05-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
769 դիտում
20:12 08-08-2024
Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը
Այս բաժնից
1066 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1210 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն