Մահացել է հայտնի օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զուրան Սոտկիլավան։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սոտկիլավայի հարազատներին։
«Վիրահատությունից նա իրեն անհամեմատ լավ էր զգում, և հույս կար, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ և այսօր առավոտյան նա մահացավ»,-գործակալությանը հայտնել են երգչի հարազատները։
Հայտնի օպերային երգիչը 1965 թվականից Վրաստանի Պալիաշվիլիի նվան օպերային թատրոնի և բալետի մեներգիչն էր։ Նա նաև 1966-68 թվականներին համագործակցել էր Լա Սկալա թատրոնի հետ։ 1973 թվականին կայացել էր Սոտկիլավայի դեբյուտը՝ ՌԴ պետական ակադեմիական Մեծ թատրոնի բեմում, դասավանդել է մոսկովյան կոնսերվատորիայում։