211652_close_icon
views-count3948 դիտում article-date 20:18 15-09-2017

ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրային մեծ դիսկուրսն սկսված է. Նիկոլ Փաշինյան

«Ելք դաշինքի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծը կարևոր միջոց է առաջին հերթին հանրության հետ երկխսություն սկսելու և այս թեմայով հանրային քննարկում ծավալելու համար»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Եվ ես կարծում եմ, որ այսօր արդեն մենք այդ նպատակին հասել ենք: Ես որ լրատվամիջոցը միացնում եմ, բոլորը գրում են այդ թեմայի մասին: Սա նշանակում է, որ սկսված է հանրային մեծ դիսկուրս: Եվ ՌԴ-ից, և ԵՏՄ այլ երկրներից մենք ավելի ու ավելի բարձր մակարդակներով արձագանքներ ենք լսում: Սա նշանակում է, որ դիսկուրսն սկսված է, և մենք ունենք բոլոր լծակներն այդ դիսկուրսը շարունակելու ու հարցին անհրաժեշտ խորությամբ մոտենալու համար»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր