18554 դիտում
18:42 15-09-2017
ՀՀ-ում կա 500-ից ավելի ՏՏ ձեռնարկություն, շրջանառությունը 600 մլն դոլարից անցնում է
«ՏՏ ոլորտի տնտեսական աճը վերջին 7 ամսում կազմել է 30-ից 35%»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ-ում կա ՏՏ 500-ից ավելի ձեռնարկություն և ընդհանուր շրջանառությունը 600 մլն դոլարի շեմն անցնում է:
«Այսօր արդեն 15.000 մասնագետների շեմն անցնում ենք, և բավական մեծ դինամիկա է նկատվում, որ ՀՀ-ն որակական դաշտ է գնում և աշխարհին ներկայանում ոչ թե էժան աշխատուժով, այլ լուծումներով»,- ասաց նա և շեշտեց, որ ՀՀ-ի նման երկրի համար դա աներևակայելի չափանիշ է:
«Երբ ռազմավարություն էինք մշակում, հնարավոր չէր երազել, նոր պայմաններում 30-35% աճ: Աշխարհի երկրների 90% իրենց դա չեն կարող թույլ տալ»,- ասաց նա:
Անդրադառնալով մասնագետների արտահոսքին՝ նախարար Մարտիրոսյանը նշեց, որ պետք չէ կենտրոնանալ ՀՀ արտահոսքի վրա: «Դա իր դրական կողմն էլ ունի, բացասականն էլ, հայ մասնագետները պահանջարկված են աշխարհի լուրջ ընկերություններում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
8329 դիտում
16:50 09-07-2021
Ֆիրդուսի թաղամասում բնակիչների փոխհատուցման գումարը 1 քմ-ի համար 600-700 դոլարից դարձել է 1700-2000 դոլար
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1009 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր