211652_close_icon
views-count3585 դիտում article-date 10:17 09-05-2017

Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճն առաջին եռամսյակում 50.5 մլն դոլարից հասել է մոտ 100 մլն-ի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա վերջերից և այս տարվա սկզբին մաս­նավոր տրանսֆերտների ցուցանիշներում, մեղմ ասած, տարօրինակ ու անհասկա­նալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնց պատ­ճառները գոնե այս պահի դրությամբ դեռ ոչ մի պետական մարմին, մասնավորարպես Կենտրոնական բանկը չի մեկնաբանել: Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում: Տրանսֆերտների հոսքը Հայաս­տան ունի խիստ սեզոնային բնույթ: Կան ամիսներ, երբ դրանք կտրուկ նվազում են, կան ամիսներ, որ կտ­րուկ աճում են: Ուստի միտումները արձանագրելու համար անհրա­ժեշտ է համեմատել տվյալ ժամանակահատվածը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Մասնավոր տրանսֆերտների կտրուկ տատանումների վիճակագ­րությունն ու աշխարհագրությունը ինքնին հետաքրքիր են, իսկ պատճառները թերևս ջրի երես դուրս կգան հետագայում: Այսպես. այս տարվա աոաջին եռամսյակում Հա­յաստան եկած մասնավոր տրանս­ֆերտների զուտ ներհոսքը (Հայաս­տանից նաև տրանսֆերտների ար­տահոսք կա, և զուտ ներհոսքը ընդ­հանուր ներհոսքի և արտահոսքի տարբերությունն է) կազմել է 129.4 միլիոն դոլար, որը մոտ 36 միլիոն դոլարով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճը, մեղմ ասած, կտրուկ է՝ 50.5 միլիոնից այդ ցուցանիշը հասել է մոտ 100 միլիոնի, այսինքն՝ միանգամից կրկնա­պատկվել է: Սա աննախադեպ և տարօրինակ աճ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր