Ներդրումների համար շատ կարևոր են պետաիրավական համակարգի անկախությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը. Սվիտալսկի
Միայն շատ ակտիվ քաղաքականության միջոցով կարելի է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք խրախուսում ենք հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալը ներգրավելու գործում: Եվրոպական շատ բիզնես-ընկերություններից դրական կարծիքներ եմ լսում, սա ճիշտ ուղղություն է, բայց նաև անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ։ Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են»,- ասել է Պյոտր Սվիտալսկին և վստահեցրել, որ Եվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ գործակցության հարցում: