ՕՐՎԱ ԿԱԴՐ. Գյումրիի քաղաքապետարանի տանիքին ծածանվող դրոշը բզկտված է և չի համապատասխանում 1:2-ի հարաբերակցությանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի քաղաքապետարանի տանիքին ծածանվող ՀՀ դրոշը չի համապատասխանում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ օրենքին, ըստ որի՝ լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի:
Լուսանկարներում հստակ երևում է, որ դրոշը կիսած է և բավականին անհաջող, կամ քամին է կիսել: Մի թե հնարավոր չէր Շիրակի մարզի մարզկենտրոն քաղաքի քաղաքապետարանի տանիքին տեղադրել այնպիսի դրոշ, որը և համապատասխաներ հարաբերկացությանը և լիներ տեսանելի գոնե հրապարակի անկյուններից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի