45813 դիտում
18:51 13-09-2017
ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները այցելեցին անօթևանների խնամքի կացարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները կազմակերպել էին մարդասիրական միջոցառում՝ այն է այցելություն անօթևանների խնամքի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարան:
Նախաձեռնությունը վարչության պետ Արամ Զաքարյանին էր, որը լայն արձագանք էր ստացել վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից՝ հանրապետության գրեթե յուրաքանչյուր անկյունից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ բոլոր անօթևաններին բաժանվեցին Աստվածաշունչ, այնուհետև յուրաքանչյուր ոստիկան իր այգում աճեցրած մրգերով՝ ձմերուկներով, սեխով, դեղձի արկղերով,տարատեսակ խնձորի տեսականիով, իսկ կին ոստիկանները՝ համեղ խմորեղենով, հյուրընկալվեցին անօթևաններին:
Ոստիկանները նախ ծանոթացան կացարանի պայմաններին, հարց ու փորձ արեցին բնակիչներից, այնուհետև արդեն ճաշարանում հյուրասիրեցին իրենց բերած բերք ու բարիքով: Այնքան մեծ էր բերված մրգերի և խմորեղենի քանակը, որ այն դեռ երկար ժամանակ կմատուցվի նրանց:
Բնակիչները՝ որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ պատճառով հայտնվել էր այդտեղ, իրենց խորհին շնորհակալությունը հայտնեցին նախ կացարանի տնօրինությանը և սպասարկող անձնակազմին՝ այդքան սրտացավ և հոգատար լինելու, այնուհետև ՀՀ Ոստիկանությանը՝ միշտ իրենց կողքին լինելու և իրենց ապահով ու պաշտպանված զգալու համար:
Հայաստանում այժմ անօթևանների խնամքի միակ կացարանը հենց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարանն է։ Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի վերջին Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) անօթևանների կացարանը տեղափոխվել էր Վարդաշեն և միավորվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարանի հետ:
Նրանց մեծամասնությունը անաշխատունակ անձինք և մեծահասակներ են։ Այս անօթևաններից շատերը ընտանիք չունեն, ոմանք այնտեղ բնակվում են իրենց ծնողների հետ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3491 դիտում
10:43 19-08-2014
Երևանի քաղաքապետարանը 133 անօթևանների տեղափոխել է ժամանակավոր կացարան
1776 դիտում
10:09 02-12-2014
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հավաքագրվել և անօթևանների ժամանակավոր կացարան է տեղափոխվել 152 անձ
Այս բաժնից
9483 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին