3969 դիտում
09:51 12-09-2017
Առաջին կիսամյակի ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր են. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր էին: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը բացասական մեծություն ունեին՝ -24.8 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1 մլրդ դրամով և կազմել 17.3 մլրդ դրամ կամ մոտ 36 մլն դոլար:
Այս թվերն ամենևին համահունչ չեն 2017 թվականի համար խոստացված ներդրումային բումի ոգուն, և, ինչպես կարելի էր սպասել՝ մամուլում և սոցցանցերում այս ցուցանիշները զարգացման և ներդրումների նախարարությունը ներդրումների մասին մի ծավալուն պարզաբանում հրապարակեց՝ ապացուցելով, որ վատ ցուցանիշներն իրականում վատը չեն:
Այսպես, ըստ հիմնավորման՝ ներդրումների զուտ հոսքերի ցածր մակարդակը պայմանավորված է ներդրումների մարումներով: Ու քանի որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով, ապա դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել կանխավճարային փոխանցումներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
16:30 22-07-2020
ՊԵԿ նախագահը ներկայացրել է 2020թ. առաջին կիսամյակի ցուցանիշները.
748 դիտում
18:41 25-09-2023
Քննարկվել են առաջին կիսամյակի ՀՀ պետական բյուջեի կատարման ծրագրային ցուցանիշները
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»