ՕՐՎԱ ԿԱԴՐ. Նման դարն ապրած ավտոմեքենա միայն Հայաստանում կվարեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ դարն ապրած ավտոմեքենաների տերերը իրենց երկաթե ջարդոնները փորձում են ամեն գնով ԱՊՊԱ անցկացնել, իսկ ԱՊՊԱ-ն էլ, տեսնելով, թե ինչ «բարվոք» վիճակում է գտնվում իրենց հաճախորդի ավտոմեքենան, հրաժարվում են ապահովագրել, մեքենատերերը սկսում են անհիմն մեղադրել ապահովագրական ընկերություններին, որ իրենց ավտոմեքենան չեն ապահովագրում:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Վանաձոր-Երևան ավտոճանապարհով երթևեկող նշված ավտոմեքենան դժվար թե որևէ ապահովագրական ընկերություն համարձակվեր ապահովագրել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի