31459 դիտում
19:19 10-04-2015
Միայն որոշ հայ «վայ» վարորդներ անձրևին մեքենան կվարեն ցուցամոլի նման՝ ապակին իջեցրած, հեռախոսով խոսելով և առանց ամրագոտու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին տարիներին Հայաստանի մայրուղիներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով, ցավոք, ունեցել ենք մեծ թվով զոհեր, երբ վթարի ենթարկված վարորդներին ու ուղևորներին փրկարարները, քաղաքացիները, Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են վթարված ավտոմեքենայից դուրս և փորձագետների հայտարարության համաձայն, եթե վարորդներն ու ուղևորները ամրագոտիները կապած լինեին, ապա մեքենայից դուրս չէին շպրտվի:
Իսկ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ վարորդները մեքենաները վարելիս՝ պարտադիր կապեն ամրագոտիները:
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին ականատես եղանք, թե ինչպես է Mercedes G500 մակնիշի 91 ԼՍ 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենան վարում հեռախոսով խոսելով և առանց ամրագոտին կապելու:
Երիտասարդ վարորդը, ով անձրևին բացել էր ապակին, երևի առաջին անգամ էր բռնում յաշիկի ղեկ, տեսնելով, որ «անմահանում է»՝ ապակին փակեց:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ յաշիկավարը Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության կենթարկվի, ինչից հետո, երևի, կիմանա, որ մեքենան վարելու ընթացքում հետախոսով չեն խոսում և կապում են ամրագոտին, ինչն առաջին հերթին բխում է իր շահերից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
17757 դիտում
11:07 27-12-2014
Ինչո՞ւ են որոշ վայ-վարորդներ իրենց համարում ճանապարհային ոստիկանության մոտ անպարտելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ