2705 դիտում
22:19 11-09-2017
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի մի շարք հանդիպումներ է ունեցել
Սեպտեմբերի 10-11-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի մի շարք հանդիպումներ ունեցավ։
Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան սիրիական ճգնաժամի հետևանքով Հալեպի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ընթացքին։
Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց Տիգրան Գևորգյանի ունեցած մեծ դերը սիրիական հակամարտության դժվար օրերին Հալեպի հայ համայնքին նեցուկ կանգնելու և բոլոր հնարավոր միջոցներով օգնության հասնելու գործում։
Շահան Սրբազանն առանձնահատուկ կերպով ընդգծեց Տիգրան Գևորգյանի մեծ ավանդը Հայաստանից Սիրիա ուղղարկված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործընթացի կազմակերպման աշխատանքներում։
Բերիո թեմի առաջնորդը գոհունակություն հայտնեց Տիգրան Գևորգյանի՝ Լաթաքիայում և Քեսապում արտագնա հյուպատոսական ծառայություններ մատուցելու նախաձեռնության առնչությամբ, որի շնորհիվ տեղում կազմակերպվում էր ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ անձնագրերի հանձնման գործընթացը՝ այդ կերպ մեր հայրենակիցներին ազատելով ստեղծված վտանգավոր պայմաններում հարյուրավոր կիլոմետրեր անցնելու անհրաժեշտությունից։
Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ նաև Սիրիայում ՀՅԴ կուսակցության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում ներկաները բարձր գնահատեցին Տիգրան Գևորգյանի արգասաբեր գործունեությունը Հալեպի հայ համայնքի համար դժվարին ժամանակահատվածում։
Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի մասնաճյուղը գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հատուկ ձեռնարկ: Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանն իր խոսքում առանձնացրեց այն մեծ ներդրումը, որն ունեցել է Տիգրան Գևորգյանը համայնքի համար առաջնահերթ համարվող տարբեր նախաձեռնություններում՝ միաժամանակ հաջողություն մաղթելով նրան իր հետագա գործունեության մեջ։
Նմանատիպ նյութեր
735 դիտում
13:13 05-10-2015
Նախագահն ընդունել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը