211652_close_icon
views-count35902 դիտում article-date 12:37 11-09-2017

Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայի ջոկի հրամանատարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան բերման ենթարկվածներ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մուշի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ծառայողները նկատել են ծեծկռտուքը և մոտենալով դեպքի վայրին՝ այնտեղ, գետնի վրա ընկած հայտնաբերել են մի քաղաքացու, իսկ 3-ը դիմել են փախուստի։ Ոստիկանները վիրավոր քաղաքացուն, ով ազգությամբ ռուս, 26-ամյա Յուրի Նիկոլաևն է, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ստացել է «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ» վիրավորում։ Մուշի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև։ Վերջինս էլ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Գիզատուլաևը արդեն Ոստիկանությունում հայտնել է, որ ինքն է ծեծի ենթարկել Յ. Նիկոլաևին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Կրասովսկին, Վ. Յուդինը, Ն. Գիզատուալևը և Յ. Նիկոլաևը ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատարներ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր