Արևի վրա ընթացիկ շաբաթում 2-րդ ուժգին բռնկումն է տեղի ունեցել
Լեբեդևի անվան գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիան հայտնել է, որ արևի վրա արձանագրվել է ընթացիկ շաբաթում 2-րդ ուժգին բռնկումը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, լաբորատորիան վկայակոչում է GOES-15 արբանյակից ստացված տվյալները։
Բռնկումը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այն դասվել է ամենաբարձր՝ «X» դասի ակտիվությանը։
Նշենք, որ նախորդ բռնկումը գրանցվել է սեպտեմբերի 6-ին։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վերջին 12 տարիների արեգակնային ամենաուժեղ բռնկումն է եղել։