211652_close_icon
views-count1966 դիտում article-date 16:59 07-09-2017

Երևանի թիմը կմասնակցի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլին

Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը հանդիպել է սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորում անցկացվող «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 2017 թվականի եզրափակիչ փուլ անցած Երևանը ներկայացնող մարզիկներին և բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Գոռ Վարդանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին նպաստելու է նաև տարեց մարզիկների ակտիվ ներգրավվածությանը մարզական տարաբնույթ միջոցառումներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը տեղեկացրել է, որ երևանցի մարզիկներն ապահովվել են համապատասխան գույքով և մարզական հանդերձանքով: Տարեց մարզիկներն էլ իրենց հերթին նշել են, որ նախապատրաստվել են հավուր պատշաճի և կանեն հնարավորը՝ առաջին անգամ անցկացվող այս մրցումների եզրափակիչ փուլում ևս Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար: Հարկ է նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում կայացած նախընտրական փուլի արդյունքում ձևավորված երևանյան թիմը ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ուժերը կչափի շախմատ, շաշկի, նարդի և դարձ մարզաձևերում:

Նմանատիպ նյութեր