«Մոնակոն» տրանսֆերային արդյունավետության ռեկորդ է սահմանել
Ամառային տրանսֆերային այս պատուհանում «Մոնակոն» շոշափելի ֆինանսական շահույթներ է արձանագրել:
Ակումբը Կիլիան Մբապեին, Տյեմուե Բակայոկոյին, Բերնարդու Սիլվային և Բենջամեն Մենդիին վաճառել է 333 միլիոն եվրո ընդհանուր գումարով:
Բացի Մբապեին, որը ակումբի սան է, մյուս երեք խաղացողների «Մոնակոն» գնել է մոտ 39 մլն եվրոյով, իսկ նրանց աշխատավարձերի վրա ծախսել 10 մլն եվրո:
Այսպիսով, այդ գործարքներից «Մոնակոյի» մաքուր շահույթը կազմել է 283 մլն եվրո, իսկ արդյունավետությունը՝ 631%, ինչը անհավանական ռեկորդ է: