«Ծառուկյան» խմբակցությունը սատարելու է վարչապետի այն թեկնածուին, որին կառաջադրի ՀՀԿ-ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քննարկել է 2018-ին վարչապետի թեկնածուի հարցը, բայց որոշվել է առայժմ չհրապարակել:
Մեր ունեցած տեղեկություններով՝ խմբակցությունը սատարելու է այն թեկնածուին, որին կառաջադրի ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ԱԺ աշնանային նստաշրջանին հարմար առիթով դրա մասին կհայտարարի անձամբ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Մինչ այդ մեզ հայտնի է դարձել, որ Ծառուկյանն այսօր այցելելու է իր ընկերոջը՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]