5071 դիտում
10:52 05-09-2017
Մշակույթի գործիչները դժգոհ են Արմեն Ամիրյանից. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում։ Ավելին շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների։
Այսպես. տևական ժամանակ ձգձգվում էր թանգարանների մասին օրենքի ընդունումը։ Այն արդեն ԱԺ-ում է։ Օրենքով թանգարանների ղեկավարումն անցնում է խորհուրդներին։ Այս օրենքի հանդեպ թանգարանների աշխատողները որոշակի վերապահումներ ունեն, մինչդեռ նախարարությունը նրանց հետ քննարկումներ անգամ չի անցկացրել մինչ օրենքը խորհրդարան ներկայացնելը։ Ի դեպ, արվեստի գործիչները նշում են, որ նախարարից լուրջ վերափոխումներ էին ակնկալում, մինչդեռ վերջինս շարունակում է նախորդի աշխատաոճը՝ չնչին տարբերությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
08:58 05-04-2014
Մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը․ ՀԺ
26284 դիտում
10:49 19-11-2016
Վարչապետը դժգոհ է երեք նախարարների աշխատանքից. Նախագահականը դժգոհ է ուրիշ երեքից «Ժամանակ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»