3373 դիտում
23:20 04-09-2017
«Ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով օրեր առաջ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075728/] ծառերի հատման դեպքին[/url], բնապահպանության վարչությանը հանձնարարել է օրենքի շրջանակում ընթացք տալ այս հարցին.
«Մասնավորապես այս դեպքի առնչությամբ հնչեցվող «արդարացումը», թե տվյալ տարածքը մասնավոր սեփականություն է, բնավ չի կարող ընդունելի լինել: Եվ հետո, պարոն Մարտիրոսյան, ո՞վ է ասել, որ քաղաքաշինական ծրագրի իրականացումը պետք է կատարվի ծառերը ոչնչացնելու հաշվին:
Բազմիցս ասել եմ, որ ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի: Այս հարցում պետք է հետևողական լինել, համակողմանի ուսումնասիրել օրենսդրական դաշտը և օպերատիվ արձագանքել նման դեպքերին: Վարչական շրջանների ղեկավարներն ու բնապահպանության վարչությունն այս մասով շատ անելիք ունեն: Իսկ կոնկրետ տվյալ դեպքի մասով խստորեն հետևեք, որ օրինախախտն օրենքով սահմանված կարգով ենթարկվի պատասխանատվության», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը հանձնարարելով դեպքին առնչվող բոլոր արձանագրությունները փոխանցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
17:58 14-03-2016
«Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ». Տարոն Մարգարյան
3907 դիտում
20:18 13-11-2017
«Ընտանեկան բռնության մասին» օրենքով պետք է խստորեն պատժվի երեխայի նկատմամբ բռնություն կատարած ծնողը. Ա. Բախշյան
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21076 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու