79381 դիտում
19:48 03-09-2017
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Բյուրականի անտառներում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարում են ոստիկանները, փրկարարներն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 6 ժամից ավելի է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչներն Արագածոտնի մարզպետարանի, ոստիկանության Աշտարակի բաժնի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջների հետ, վտանգելով իրենց կյանքը, մի իսկական պայքարի են ելել Բյուրականի անտառներում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` աշխատանքները ղեկավարում են Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը, ովքեր մի քանի խմբերով անտառի տարբեր հատվածներում պայքարում են կրակի տարածման դեմ:
Կրակի լեզուները տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից: Աշխատանքները դժվարանում են, քանի որ հրդեհաշիջմանը խանգարում է քամին:
[color=#EF2929]Դեպքի վայր են մեկնել թիվ 11, թիվ 19, թիվ 21, թիվ 22 ՀՓՋ-ներից մեկական և թիվ 20 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկներ, Մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեպքի վայրում աշխատում են 66 փրկարար ծառայող, 25 ոստիկանության, 10 անտառտնտեսության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ: [/color]
[color=#CC0000]Բյուրական գյուղին հարակից անտառային տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը:[/color]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)