Իրանական միջուկային գործարքից դուրս գալը կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը. Նիքոլաս Բյորնս
Հարվարդի համալսարանի դիվանագիտության և միջազգային քաղաքականության Քեննեդիի անվան դպրոցի պրոֆեսոր Նիքոլաս Բերնսը գտնում է, որ Թեհրանի միջուկային հարցով կքնված համապարփակ համաձայնագրից դուրս գալու հանգամանքը միանաշանակ թուլացնելու է ԱՄՆ-ի և ուժեղացնելու Իրանի դիրքերը։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այդ մասին պրոֆեսորը հայտնել է Twitter-ի իր էջում։
Նրա գրառումը հաջորդել է 2 օր առաջ ՄԱԳԱՏԵ-ի տարածած զկույցին, որում ասվում է, որ Իրանը հստակորեն պահպանում է համաձայնագրի հարցում ստանձնած բոլոր պարտավորությունները։
Նշենք, որ զեկույցը թվով երրորդն է՝ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները ստանձնելուց ի վեր։
Թրամփի կառվարությունը կասկած էր հայտնել, որ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը համապատասխանում է իրականությանը։