6274 դիտում
12:29 02-09-2017
Մեր ժողովուրդն ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը. Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին:
Այս տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մեզ հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնք օր օրի մոտեցնում են մեզ համազգային նպատակների իրականացմանը, մեր երկիրը դարձնում ավելի ուժեղ եւ ամուր:
Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի եւ օրինական որոշումը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում են համամարդկային արժեքներին եւ միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին:
Վստահ եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արդեն երկար տարիներ իր քրտնաջան աշխատանքով ու քաջ զավակների անձնվեր ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, բարեկեցություն ու բարգավաճում՝ մեր ժողովրդին ու հայրենիքին»։
Նմանատիպ նյութեր
7694 դիտում
14:36 30-09-2017
Ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել. դիրքապահներ
4737 դիտում
10:45 11-06-2015
Ավետիսյանների ընտանիքի հարևանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը. Ժողովուրդ
Այս բաժնից
859 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
919 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
988 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»