Հայտնի է դարձել Կուբանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառը
Կուբանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառը եղել է ավտոբուսի արգելակների խափանումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը արդեն ձերբակալվել է:
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Կրասնոդարում սգո օր է հայտարարվել, իսկ մահացածների ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կվճարեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Կուբանում ավտոբուսը ընկել էր ծովը, ինչի հետևանքով 50 ուղևորներից 18-ը մահացել էին: