87965 դիտում
16:42 25-08-2017
Ոստիկանները հայտնաբերել են ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանին թալանած 24-ամյա կասկածյալին, ով փորձում էր Բագրատաշենի անցակետից լքել Հայաստանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վայոց Ձորի և Կոտայքի մարզային վարչությունների, Ոստիկանության Ջերմուկի, Հրազդանի, Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի ծառայողները հսկայածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում 2 օր առաջ Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստան փախնելիս հայտնաբերել և Ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բագիրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա օգոստոսի 1-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի բակից Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 3ա շենքի բնակիչ՝ 67-ամյա Գեղամ Պետրոսյանին պատկանող Lexus մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան փախցնելու և այն թալանելու մեջ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ նա միայնակ չի գործել, այլ եղել է մի քանի հոգու կողմից կազմված խումբ, ովքեր հանրապետությունում կատարել են նմանատիպ գողություններ։
Ա. Բագիրյանը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողոնի որոշ ապրանքներ հայտնաբերվել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա կասկածվում է նաև այս տարի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող Գրողների ստեղծագործական տան հյուրանոցային համալիրից կատարած գողությունների մեջ, ինչի հետևանքով այնտեղ հանգստացող Մեծամոր քաղաքի բնակիչներ Աննա և Լիլիթ Մնացականյանները և Ժաննա Մաթոսյանը անտառում զբոսնելուց հետո ժամանել են հյուրանոցային համալիր և նկատել են, որ իրենց սենյակները ամբողջովին տակնուվրա է արված. տարել էին պայուսակները, կանխիկ գումար, կանացի պարագաներ, անգամ անձնագրերը, ատոմակայական մուտք գործելու անցաթղթերը, սոցիալական քարտերը և այլ իրեր։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. և Լ. Մնացականյաններն աշխատում են Մեծամորի ատոմային էլեկտրակայանում, իսկ Ժ. Մաթոսյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Համլետ Աբրահամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-1.1 կետերի և 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/01/1073807/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։
Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի և օպերգծով տեղակալ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի կարգախումբը՝ տեսուչ Մարգար Մարգարյանի գլխավորությամբ, ով դեպքի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցել 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանին։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք հափշտակել էին լուսարձակները, կողային հայելիները, «շիթը», նավիգատորը և այլ ավտոպահեստամասեր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ ավտոմեքենան, մինչ նշված վայր բերվելը, կայանված էր եղել Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի դիմաց, և տերը հանգստանալիս էր եղել «Օլիմպիա»-ում ու առավոտյան ականատես էր եղել, որ հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան չկա։
Գ. Շամշյանը հայտնել էր, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 3ա շենքի բնակիչ՝ 67-ամյա Գեղամ Պետրոսյանի անվամբ։
[b]ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանին թալանած 24-ամյա Արսեն Բագիրյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0458103001503665035676803.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2936 դիտում
15:00 16-12-2016
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին