211652_close_icon
views-count33303 դիտում article-date 10:21 25-08-2017

«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները հանդիպեցին վերածնված ու հերոսական Թալիշը պաշտպանող առյուծ-զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը «Ազգ-բանակ» ծրագրի 2-րդ օրն անցկացրեց էլ ավելի հագեցած գրաֆիկով։ Նրանք եղան ԱՀ ՊԲ N զորամասում, շրջեցին տարածքում, ծանոթացան զինվորի առօրյային, իսկ ՀԿ-ի անդամների կողմից կազմակերպված միջոցառումն անցավ սպասվածից լավ՝ ռազմահայրենասիրական երգեր, պարեր։ Միջոցառման մեկնարկից քիչ ժամանակ անց զինվորները «ղեկն իրենց ձեռքը վերցրին»։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ զինվորները կատարեցին երգեր՝ նվիրված հայրենիքին, մորը ու, իհարկե, սահմանում գտնվող զինվորներին։ Միջոցառման ավարտին «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն շնորհակալագրեր հանձնեց ծառայության մեջ կարգապահությամբ աչքի ընկած տղաներին, ճաշեց զինվորների հետ նույն սեղանի շուրջ։ Լուսանկարվելուց հետո հրամանատարական կազմի ջերմ վերաբերմունքով ու զինվորների սրտագին բարևներով շարժվեցին Թալիշ գյուղ, եղան վերջերս տեղադրված «Վերածնված Թալիշ» հուշարձանում։ Ճանապարհի կեսը ոտքով անցնելով, հիանալով բնությամբ ու համտեսելով նրա բարիքները՝ հասան Հոռեկավանք։ Իսկ այս շրջայցի ամբողջ ընթացքում նրանց ուղեկցեց զորամասի հոգեբան, մայոր Վանյանը։ Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, «Լեգիտիմուս» ՍՊԸ, «Շոփինգ մոլ»-ի, «Այ պլաստ» ՍՊԸ, «Բազիկյանների Արիշտա», «Վանատուրանց» ՍՊԸ, «Խատուտիկ» մանկական զարգացման կենտրոնի և «Բյութի պրոդուկտս» ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։ [b]Նյութը և լուսանկարները ՝ Լիանա Բրյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր