«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները այցելեցին մարտական դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 25-ին «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները այցելեցին ՀՀ ՊՆ զորամաս և զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքեր:
Նրանք շփվեցին զինվորների հետ,ծանոթացան ծառայության պայմաններին և զինվորների առօրյային:
Կազմակերպեցին մշակութային միջոցառում` հայրենասիրական երգեր կատարելով զինվորների համար: Հանդիպումն անցավ շատ ջերմ ու հարազատ մթնոլորտում: ԵՎ այնուամենայնիվ, չնայած սահմանում տիրող հարաբերական անդորրին, զինվորները տրամադրված էին մարտական և յուրաքանչյուրն էլ սպասում էր թշնամուն դաս տալու իր ժամին: