211652_close_icon
views-count39984 դիտում article-date 21:55 24-08-2017

ՀՀ ՃՈ պետի տեղակալը անակնկալ այցելեց Աղվերանի «Ալպիական մանուշակ» հանգստյան գոտի, որտեղ հանգստանում են մանկատան սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ ՝ օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի Աղվերանի «Ալպիական մանուշակ» գեղատեսիլ հանգստյան գոտի էին այցելել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ով այնտեղ հանգստացող Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներին փոխանցեց ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի շնորհավորանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային Ոստիկանության, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների անփաչահասների գործերով բաժանմունքների աջակցությամբ և «Բարի Մամա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Աղվերանի այդ հրաշք բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող մանկատան սաները երբևէ իրենց օտարված չեն զգում: Երեխաների հետ անկեղծ ու անմիջական շփումը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին, ովքեր սրտացավ ու մեծ ոգևորությամբ էին մանկական խաղեր խաղում երեխաների հետ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անփաչահասների գործերով բաժանմունքի պետ Մարտա Մելիքսեթյանը ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ու ավագ տեսուչ Խաչատուր Սամվելյանը մինչ երեխաների հետ կանցկացնեին ուսուցողական դասընթաց, Ոստիկանության մայրաքաղաքի տարածքային բաժինների անփաչահասների գործերով բաժանմունքների պետերը երեխաների համար պատրաստում էին հայկական ավանդական խորոված: Ճաշից հետո երեխաները երկար ժամանակ գրոհել էին Ա. Խաչատրյանին ու Խ. Սամվելյանին և իրենց հուզող հարցերով «հարցախեղդ էին անում» նրանց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նմանատիպ բարեգործական ակցիաները ՃՈ-ի կողմից ավանդույթ է դարձել և այն շարունակական է լինելու: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+

Նմանատիպ նյութեր