Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության արդյունքները
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը.
[b]A խումբ [/b]- «Բենֆիկա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բազել», ԲԿՄԱ
[b]B խումբ -[/b] «Բավարիա», ՊՍԺ, «Անդերլեխտ», «Սելտիկ»
[b]C խումբ -[/b] «Չելսի», «Աթլետիկո», «Ռոմա», «Ղարաբաղ»
[b]D խումբ -[/b] «Յուվենտուս», «Բարսելոնա», «Օլիմպիակոս», «Սպորտինգ»
[b]E խումբ -[/b] «Սպարտակ», «Սևիլիա», «Լիվերպուլ», «Մարիբոր»
[b]F խումբ -[/b] «Շախտյոր», «Մանչեսթեր Սիթի», «Նապոլի», «Ֆեյենորդ»
[b]G խումբ - [/b]«Մոնակո», «Պորտու», «Բեշիքթաշ», «Լայպցիգ»
[b]H խումբ -[/b] «Ռեալ Մադրիդ», «Բորուսիա», «Տոտենհեմ», ԱՊՈԵԼ
Միանշանակ, «մահվան» խումբ կարելի է համարել H խումբը, որտեղ «Ռեալին» կդիմակայեն հարձակողական ֆուտբոլ դավանող «Բորուսիան» և «Տոտենհեմը»:
Ուշագրավ կլինի D խմբում «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» դիմակայությունը: Հենց տուրինցիները վերջին խաղարկության քառորդ եզրափակիչում նոկդաունի ենթարկեցին կատալոնացիներին: Վերջիններս վրեժխնդիր լինելու հնարավորություն ստացան:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա Ժոզե Մոուրինյոյի թիմը բավական հարմար մրցակիցներ է ստացել և պետք է որ հաջորդ փուլ դուրս գալու խնդիրներ չունենա: