3496 դիտում
15:54 20-08-2016
ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում այսօր վճռորոշ օր է
ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի 3-րդ խաղային օրը` օգոստոսի 20ին, կկայանան A խմբի 3-րդ տուրի հանդիպումները:
Նախորդ 2 խաղային օրվա արդյունքներով Կիպրոսը ներկայացնող «Ապոել»-ը ունի 6 միավոր, իսկ Հայաստանի գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն և դանիական «Գենտոֆտե»-ն 3-ական միավոր: Այսօր ՀՊՏՀ թիմի մրցակիցը կլինի խմբի առաջատար «Ապոել»-ը, և հաղթանակի դեպքում մեր թիմը հնարավորություն կունենա միավորների հաշվարկում հասնել կիպրոսցիներին և զբաղեցնել 1-ին հորիզոնականը:
Այսպիսով, ՀՊՏՀ ֆուտզալի թիմը շատ մոտ է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը նվաճելուն, որը նրան կհաջողվի միմիայն խաղերի արդյունքում խմբում առաջին տեղը զբաղեցնելու պարագայում:
Առջևում խաղարկության 3-րդ խաղային օրն է: Ստորև ձեզ ենք ներկայացնում
Օգոստոսի 20-ի խաղացանկն ու ուղիղ հեռարձակման հղումները.
20.08, ժամը16:00` [url=https://www.youtube.com/watch?v=GF1zPaELFQc]«Ֆուտզալ Մանիակս» - «Գենտոֆտե»[/url]
20.08, ժամը 19:00` «[url=https://www.youtube.com/watch?v=iGLFfX_FsAY]Ապոել» - ՀՊՏՀ[/url]
Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում (Ֆուտբոլի Ակադեմիա:)
Տեղեկացնենք նաև, որ ժամը 19:00-ին կայանալիք «ՀՊՏՀ»-«Ֆուտզալ Մանիակս» հանդիպումը կցուցադրվի «Արարատ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը օգոստոսի 16-ից 21-ն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հաջողվել է ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
4091 դիտում
17:04 24-08-2017
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում
1466 դիտում
23:36 27-08-2014
«Թալգրիգ»-ը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի ֆուտզալի Գավաթի խաղարկությունում
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում