Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված գյուրզան տեղափոխեցին անվտանգ վայր
Օգոստոսի 24-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: