3376 դիտում
13:31 24-08-2017
Երևանում հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հ.հ.14, 20, 22, 28 երթուղիներում
քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28: Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, հաշվի առնվելով նրանց առաջարկները:
Ըստ այդմ, հ. 14 երթուղում հարմարեցված կլինեն թվով 3, հ. 20-ում՝ 2, հ. 22 և 28 երթուղիներում 6-ական ավտոբուս: Ըստ այդմ, նշված երթուղիներից 22-ում և 28-ում վերելակով կահավորված կլինի յուրաքանչյուր երկրորդ ավտոբուսը, որի արդյունքում տվյալ երթուղով հարմարեցված ավտոբուսները կանցնեն 25-30 րոպե միջակայքով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող և սայլակներով տեղափոխվող քաղաքացիներին երկար չսպասել:
Հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների փոփոխության արդյունքում գրեթե բոլոր վարչական շրջաններից կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն կստեղծվի, կապահովվի նաև կապը ուսումնական հաստատությունների հետ։
Հ.14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան, հ.20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, հ.22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, հ.28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:
Նշենք, նաև, որ ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները (011.674428, 011.674460)՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար:
Նմանատիպ նյութեր
5307 դիտում
16:32 20-10-2016
Երևանում ևս 5 ավտոբուս կահավորվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով
1399 դիտում
16:54 20-02-2015
Երևանի 10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով
4108 դիտում
18:37 26-08-2015
Առաջին անգամ Հայաստանում. գետնանցումը կահավորվել է հաշմանդամների համար նախատեսված հատուկ վերելակներով
Այս բաժնից
1381 դիտում
10:15 05-01-2025
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է՝ ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը
925 դիտում
09:57 05-01-2025
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
1234 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները