5277 դիտում
16:32 20-10-2016
Երևանում ևս 5 ավտոբուս կահավորվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով
Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերության ևս 5 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջին տասը վերելակներն ավտոբուսներում տեղադրվել էին դեռ 2014 թվականին, ևս տասը` 2015–ին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատուկ վերելակներով կահավորված ևս 5 ավտոբուսների երթուղի դուրս գալուց առաջ տեղեկացրել է, որ ներկայումս հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված վերելակներով ավտոբուսներ են աշխատում ներքաղաքային հասարակական տրանսպորտի 8՝ թիվ 3, 13, 14, 20, 22, 28, 33 և 35 երթուղիներում:
Ընդ որում, անհրաժեշտությունից ելնելով՝ թիվ 13 երթուղում վերելակներ են տեղադրված 11 ավտոբուսներից 8-ում: Երթուղիների ընտրության սկզբունքն այն է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն հասնելու և վերադառնալու հնարավորություն ունենան: Վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են, և շնորհակալություն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար: Վերելակներով կահավորված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված է հեռախոսահամար, որով կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկություններ: Ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ընդգծելով, որ այս նախաձեռնությունը «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մասն է, հավելել է, որ մայրաքաղաքի քաղաքաշինական նախագծերում ևս հաշվի են առնվում հատուկ կարիքներով անձանց խնդիրները: Խոսելով մայրաքաղաքի հետիոտնային անցումներն ու մայթերը թեքահարթակներով կահավորելու 2013 թվականից սկիզբ առած ծրագրից՝ Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ այս տարի թեքահարթակների թիվը Երևանում ավելացել է 275-ով, ևս 420-ը կկառուցվի առաջիկայում:
2016 թվականից մեկնարկել է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար խաչմերուկներում դեղին գունանշված հատուկ գոգավոր սալիկների տեղադրման ծրագիրը: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա տարիներին նման սալիկներով կկահավորվեն Երևանի բոլոր վարչական շրջանների ամենաբանուկ խաչմերուկները: Կշարունակվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար կանգառի ազդանշաններով ձայնագրությունների ապահովումն ավտոբուսներում: Խաչմերուկներում էլ կավելանան կանաչ լույսի սկիզբն ու ավարտն ազդարարող ձայնային ազդանշաններով լուսացույցները:
Երևանի քաղաքապետարան
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
16:54 20-02-2015
Երևանի 10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով
4075 դիտում
18:37 26-08-2015
Առաջին անգամ Հայաստանում. գետնանցումը կահավորվել է հաշմանդամների համար նախատեսված հատուկ վերելակներով
1690 դիտում
17:00 17-10-2021
Գյումրու ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար
Այս բաժնից
2806 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10534 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am