Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին 100 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել
Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչ Ալի Ալ Քանսուն հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանին Լիբանանի բանակը ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ գտնվող100 քառակուսի կիլոմետր տարածք: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«100 քառակուսի կիլոմետրանոց լեռնային տարածքները ազատագրվել են», - ասել է Քանսուն:
Օպերացիայի առաջին 3 օրվա ընթացքում բանակը վերականգնել է 80 քառակուսի կիլոմետր վերահսկողություն` վերցնելով ԻՊ մի քանի տասնյակ հրդեհային դիրքեր ու ոչնչացնելով ավելի քան 30 զինյալներ: