7789 դիտում
14:17 18-08-2017
Քննարկվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաջիկա ծրագրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստի օրակարգի հիմնական հարցը Հիմնադրամի կողմից ներկայումս իրականացվող և առաջիկա ծրագրերի քննարկումն էր:
Նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է նոյեմբեր ամսին նախատեսվող Գինու կոնֆերանսի ծրագիրը: Համաժողովն արդյունավետ կերպով կնպաստի հայկական գինեգործական ավանդույթների և նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաև կխթանի գինու միջազգային ստանդարտների համապատասխանության հաստատումը Հայաստանում: Հիմնադրամն իր առջև խնդիր է դրել համաժողովի միջոցով հայկական գինեգործության և խաղողագործության ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել արժեքավոր և գործնական տեղեկատվություն ստանալու հարթակ, ինչը մեծապես կարող է նպաստել սեփական արտադրանքի որակի բարելավմանը և բիզնես հաջողությունների հասնելուն:
Այնուհետև ներկայացվել է «Հայաստանի տնկարկների կադաստրի» ստեղծման ծրագրի նախագիծը, որը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկները, առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը և կանխել հնարավոր կեղծարարությունները:
«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,-նշել է Զարուհի Մուրադյանը` հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբեր ամսին:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև սույն թվականի հոկտեմբեր ամսին Եվրոպայից, ԱՄՆ-ից և Կանադայից միջազգային լրագրող-փորձագետների և բլոգերների այցի կազմակերպումը, ինչը կնպաստի արտերկրում Հայաստանի գինիների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը և արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճին:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի գինեգործական ավանդույթներին տեղում ծանոթանալու նպատակով բլոգերների և լրագրող-փորձագետների համար կկազմակերպվեն այցելություններ տարբեր մարզերում տեղակայված խաղողի այգիներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան համտեսել տեղական գինիները:
Տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա աշնանը Շանհայում կայանալու է ProWine ցուցահանդեսը` Զարուհի Մուրադյանը հավելել է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության ու Հայաստանի զարգացման հիմնադրամների համատեղ ջանքերի շնորհիվ կոնյակ և գինի արտադրող 15 հայկական ընկերություններ առանձին տաղավարով կմասնակցեն այդ միջոցառմանը:
«Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարևոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում` նաև Շանհայի ցուցահանդեսին»,-նշել է Զարուհի Մուրադյանը:
Հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև Հայաստանի գինեգործության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակի նկարահանումը, որում համառոտ կներկայացվեն ոլորտի զարգացման պատմությունն ու ժամանակակից զարգացումները, Հայաստանում գինու զբոսաշրջության հնարավորությունները:
Նիստի ընթացքում քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3001 դիտում
18:26 04-08-2016
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
4727 դիտում
16:50 28-10-2016
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
5101 դիտում
20:20 21-04-2017
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը