10933 դիտում
10:30 18-08-2017
«Խոսրովի անտառի» աշխատողները, նախարարները մատաղ են արել, բաժանել հրդեհի մարմանը մասնակցած զինվորներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել:
Բացի այս՝ կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` կրակի դեմ պայքարած արգելոցի աշխատողները, նախարարները` Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը, որոշեցին զինվորներից շնորհակալություն հայտնել` մատաղի տեսքով: Նրանք մատաղ էին արել, ինչն էլ բաժանեցին զինվորներին` հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11300 դիտում
10:07 22-08-2017
Արծվիկ Մինասյանն ընդդեմ Արամայիս Գրիգորյանի. ով չի մասնակցել Խոսրովի անտառի հրդեհի մարմանը. «Ժողովուրդ»
10773 դիտում
19:56 31-08-2017
Աբասթումանի անտառի հրդեհի մարմանը մասնակցում են նաև կամավորները
9415 դիտում
10:53 17-08-2017
Ինչո՞ւ վարչապետն անտարբեր մնաց Խոսրովի անտառի հրդեհի մարման գործին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը