211652_close_icon
views-count86944 դիտում article-date 10:13 17-08-2017

Սիրված ու ճանաչված հեռուստալրագրող, «Հայելի» ակումբի հիմնադիր, «Հայելին ձեր տանը» հաղորդման հեղինակ և վարող Անժելա Թովմասյանի գործը փոխանցվել է քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում սիրված ու ճանաչված հեռուստահալրագրող, «Հայելի» ակումբի հիմնադիր նախագահ, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելին ձեր տանը» հաղորդաշարի հեղինակ և վարող Անժելա Թովմասյանի նկատմամբ կատարված գողության փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ հարւցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժանմունքի պետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Ոստիկանութոնն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թեպետ նյութերը փոխանցվել են քննչական բաժին, սակայն ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել՝ այդ թվում ուսումնաիրելով դեպքի վայրում և հարակից փողոցներում տեղադրված տեսախցիկները։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073524/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն էր սկսվել հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձանց կողմից Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների գողությամն փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ օրը, գիշերը ժամը 02:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում 2 հոգի, ովքեր դեմքերը փակել էին կանացի դիմակներով, գլխներին դնելով կանացի կեղծամներ՝ մի քանի վայրկյանի ընթացքում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակից գողացել էին Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը տեսաձայնագրել էր ավտոմեքենայի կայանման վայրին մոտ շենքերից մեկում տեղադրված տեսախցիկը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր