Անժելա Թովմասյանի նոր հեղինակային հաղորդման՝ «Հայելին Ձեր տանը» հաղորդաշարի առաջին հյուրն է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում է Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելին Ձեր տանը» նոր հաղորդաշարի առաջին հաղորդումը, որը հեռարձակվելու է «Հայելու առաջ» հաղորդաշարին զուգահեռ։
Հաղորդման շրջանակներում հեղինակը հյուրընկալվում է քաղաքական, հասարակական, մշակութային հայտնի գործիչների տներում, նրանց հետ մարդկային, անձնական զրույց ունենում։
Առաջին հաղորդման հյուրը Պաշտպանության նախարարի խորհրդական, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն է։ Հաջորդ հաղորդումներում Անժելա Թովմասյանը հյուրընկալվելու է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի, գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բնակարաններում: