6491 դիտում
17:06 16-08-2017
Հայաստանի երեք լողորդներ կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը
Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը:
Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցավայր մեկնելու են մեր լավագույն պատանի լողորդները՝ Արթուր Բարսեղյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ), Վարսենիկ Մանուչարյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ) և Անի Պողոսյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. թիկնալող):
«Հուլիսին, աշխարհի մեծահասակների առաջնությունում Անի Պողոսյանը 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության «B» կարգի վարկանիշ ձեռք բերեց:
Նույնպիսի հաջողության հասավ նաև Արթուր Բարսեղյանը: Նա «B» կարգի ուղեգիր նվաճեց Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Ընդ որում, Արթուրի արդյունքը շատ մոտ է «A» կարգի վարկանիշին:
Հավատում ենք, որ մեր լողորդները կարող են հաջող հանդես գալ նաև աշխարհի պատանեկան առաջնությունում», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը:
Լողի հայկական դաշնությունում չեն բացառում նաև, որ Հայաստանը կարող է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից ունենալ:
«Մենք փոքրիկ քայլերով, բայց նպատակասլաց շարժվում ենք առաջ ու այս երեք պատանի լողորդների ցուցանիշների կայուն աճը մեզ հույս է ներշնչում, որ հնարավոր է՝ Տոկիոյի օլիմպիական լողուղյակում Հայաստանը ներկայացուցիչ ունենա», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը:
Նմանատիպ նյութեր
7444 դիտում
21:47 19-07-2017
Հայաստանցի երեք մարմնամարզիկներ Մոնրեալում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
1563 դիտում
13:44 12-07-2016
Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ