3697 դիտում
16:23 16-08-2017
Բրիտանիայի վարչապետը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը Վիրջինիայի դեպքերի առնչությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հավասար մեղավորություն չի տեսնում ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլլ քաղաքում ուլտրաաջերի ու նրանց հակառակորդների միջև բախումներում, հաղորդում է Reuters-ը։
Այսպիսով, բրիտանացի վարչապետը չի կիսում այդ հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ով հայտարարել էր, որ կոնֆլիկտի բոլոր կողմերն էլ մեղավոր են և պետք է հավասար պատիժ ստանան։
«Ես գտնում եմ, որ իշխանության ներկայացուցիչներին անհրաժեշտ է առաջին հերթին քննադատել ուլտրաաջերի հայացքները»,-ասել է Մեյը։
Նմանատիպ նյութեր
9638 դիտում
10:27 05-01-2018
ԱՄՆ Վիրջինիայի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
1753 դիտում
13:19 25-03-2014
Հրաձգություն՝ Վիրջինիայի ռազմաբազայում․ գրանցվել է 2 զոհ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր