211652_close_icon
views-count8441 դիտում article-date 11:39 16-08-2017

Աշխատում են՝ իրենց չխնայելով. Կառավարության անդամներից շատերն արձակուրդ չեն մեկնել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախարարներից շատերը ակտիվ ամառային հանգստի են մեկնել: Մասնավորապես, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանգստանում է օգոստոսի 7-18-ը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տասնօրյա հանգստի է մեկնել՝ օգոստոսի 14-24-ը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպոր­տի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ար­դարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առայժմ արձակուրդի չեն մեկնել, համենայն դեպս կառավարության կայքում նրանց արձակուրդի մասին վարչապետի համապատասխան որոշում չկա: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այս պահին չի մեկնելու հանգստի: Նա տեղեկացրել է, որ հանգստի մեկնելու է ձմռանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի օրակարգում էլ դեռ արձակուրդային օրեր նախատեսված չեն: Նրա օգնական Սոնա Տռուզյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որա այս պահին օրակարգում նման հարց չկա: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից էլ տեղեկացրեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն վերադարձել է արձակուրդից: Այն եղել է կարճատև և անցկացրել է Հայաստանում: Մարզպետներից Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այս տարի հանգստի չի մեկնել և չի էլ մեկնելու, իսկ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն առայժմ չի գնալու: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին մարզպետների օգնականները: Պատգամավորներից Վարդան Ղուկասյանը Թբիլիսի է մեկնել արձակուրդների շրջանում: Նա մասնակցել է Թումանյանի Վերնատան բացման միջոցառմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր