Հարկադիր ծառայության թեժ գիծ օգոստոսի 7-ից 11-ը ստացվել և ընթացք է տրվել 500 հեռախոսազանգի
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 7-ից 11-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2085 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 500 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 7 բողոքի:
2017 թվականի օգոստոսի 7-ից 11-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1706 քաղաքացի: