«Գառնի» արգելոց-թանգարանում բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն»բ ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։
Այսուհետ շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն նաև այլ հուշարձանների տարածքներում: Շրջիկ կինոսրահը օգոստոսի 12-ին, ժամը 20. 30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը:
Մինչ այդ, հանդիպում-քննարկում է նախատեսվում ֆիլմի սցենարիստ Հասմիկ Մատիրյանի հետ:
Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը` արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու հայոց ցեղասպանության մասին պատմող նրանց հիշողությունների էկրանավորումն է: