13503 դիտում
19:54 07-07-2017
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ և համերգներ
Բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է: Եթե մինչ այժմ դրանք տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում: Այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ներկայացնելով 14-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումներն ու հետագա ծրագրերը:
«Կարապի լիճն այս տարի կառանձնանա համր ֆիլմերի ցուցադրումով, ինչը պայմանավորված է վերջին շրջանում տվյալ ֆիլմերի նկատմամբ ցուցաբերվող հանրային հետաքրքրությամբ, ինչպես նաև Ազատության հրապարակում նախատեսված կինոցուցադրումներին չխանգարելու հանգամանքով: Նշեմ նաև, որ կլինեն բազմաժանր և բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններ և, կարծում եմ, մեր հանդիսատեսը, կինոսիրողը հնարավորություն կունենա դիտելու իր ճաշակին համապատասխան ֆիլմեր», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ ի թիվս փառատոնի մրցութային ֆիլմերի՝ նախատեսվում է նաև հայ անվանի կիոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերի ցուցադրություններ:
Բացօթյա կինոդիտումներից բացի, նախատեսված են նաև բացօթյա համերգներ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ժամը 21:00-23:00-ն հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև՝ ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
616 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP