211652_close_icon
views-count14080 դիտում article-date 19:03 08-08-2017

Գեղարքունիքի մարզպետը վերահսկում է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ եղել է Գավառ քաղաքի վերակառուցված աղբավայրում, որտեղ դիտարկել է իրականացված աշխատանքների ընթացքը և աղբավայրի հարակից տարածքներում մաքուր միջավայր ունենալու հետ կապված աշխատանքները։Կատարված աշխատանքների արդյունքում Գավառի աղբավայրը, մոտ 350 մետր տարածքով, մեկուսացվել է հենասյուներով և փշալարերով, ինչը հնարավորություն է տալիս որպեսզի բնակավայրից մոտ 7,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբավայրից պոլիէթիլենային թափոնները քամու միջոցով չտարածվեն և չախտոտեն շրջակա միջավայրը: Կ. Բոթոյանը հավանության է արժանացրել խնդրի կարգավորման տարբերակը և նշել, որ սույն մեթոդով կարելի է լուծում տալ նաև մարզի մնացած խոշոր աղբավայրերի խնդրին: Նույն օրը Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայցով եղել է նաև Վարդենիս համայնքում, որտեղ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսը և մի շարք համայնքներ սպասարկող աղբավայրի տարածք, տեղում քննարկել Գավառի օրինակով ցանկապատում իրականացնելու հարցը։ Վարդենիսի համայնքապատկան մի շարք կազմակերպություններում մարզպետը դիտարկել է քաղաքում ՏՏ ոլորտում հնարավոր խմբակների բացման համար տարածքների համապատասխանության հարցը: [b]Գեղարքունիքի մարզպետարան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր