211652_close_icon
views-count7369 դիտում article-date 22:44 10-05-2017

Ամփոփ տեղեկատվություն` ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ

«ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանրապետության տարածքում չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով: [b]Այսպես.[/b] - Սպասարկվող վարչական տարածքում չսահմանված վայրերում աղբի կուտակումներ հայտնաբերելիս ձեռնարկվել են գործուն միջոցներ աղբը թափողի ինքնությունը պարզելու ուղղությամբ և այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։ - Չսահմանված վայրերում աղբը թափող անձի ինքնությունը հայտնի լինելու պարագայում վերջինիս տրամադրվել է սեղմ ժամկետ՝ իրավախախտման հետևանքները վերացնելու համար և այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։ - Ավտոճանապարհներին ճանապարհապարեկայնի ծառայություն իրականացնելիս տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելու դեպքերով օրենքով սահմանված կարգով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ - «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում համայնքային խորհուրդների հետ համագործակցելով՝ ոստիկանության կողմից ազգաբնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ բնակավայրերում, ճամփեզրերին, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ։ - Սպասարկվող երթուղիներում՝ առավելապես հանգստի և ժամանցի գոտիներում, զբոսաշրջության վայրերում, քաղաքացիների կողմից աղտոտումը կանխելու նպատակով հրահանգավորվել են ՊՊԾ վերակարգերը։ - Սպասարկվող վարչական տարածքներում տնտեսվարող սուբյեկտների՝ առևտրի, սննդի, ժամանցի, հանգստի, ինչպես և մյուս կազմակերպությունների տնօրինությանը ոստիկանության կողմից խիստ նախազգուշացվել է՝ իրենց կողմից վերահսկվող և հարակից տարածքները մաքուր պահելու ուղղությամբ։ - Հասարակական վայրերում և ավտոճանապարհներին աղբի կուտակումները վերացնելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ։ Այսպիսով՝ կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է․ - Չսահմանված վայրերում աղբ թափելու՝ 685 դեպք, - Չսահմանված վայրերում աղբ թափող՝ 347 անձ, - Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է -308-ը, - Միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ՝ 139։ - ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով կազմվել է 287 արձանագրություն:

Նմանատիպ նյութեր